Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Կոնգոյի իշխանությունների ու գրոհայինների բանակցությունները տապալվել են

Կոնգոյի իշխանությունների ու գրոհայինների բանակցությունները տապալվել են
10.12.2012 | 14:15

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության և M23 խմբավորման ապստամբների միջև բանակցությունները տապալվել են մեկնարկից ընդամենը մեկ ժամ անց։
Ուգանդայի մայրաքաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում գրոհայինները մեղադրել են Կոնգոյի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս մտադիր են հարվածներ հասցնել երկրի արևելքում գտնվող թութսիների բնակավայրերին։

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ